
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից վերջերս հեռացվել են 4 երաժիշտներ: Դրա իրական պատճառը, ըստ նրանց, Հայաստանի երիտասարդական նվագախմբում զուգահեռ աշխատելուց չհրաժարվելն է, թեև՝ պաշտոնական հիմնավորումն այլ է։
Նշենք տևական ժամանակ խոսակցություններ կան, որ Ֆիլհարմոնիկի գեղղեկավար և գլխ. դիրիժոր Էդ. Թոփչյանին կարող է փոխարինելու գալ Երիտասարդական նվագախմբի նրա գործընկեր Ս. Սմբատյանը: Սա էլ, թերևս, լարվածության պատճառ է դարձել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։