ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանը նոր պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել: Հիշեցնենք, որ նա 2012 թվականին հեռացվեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնից, եւ այդ ազատման վերաբերյալ տարբեր պատմություններ էին շրջանառվում՝ կեղծիքների համատեքստում:  Թերեւս կարելի է կռահել, թե ինչ աստիճանի չարաշահում պետք է թույլ տված լիներ Բեյբությանը, որպեսզի ՊԵԿ-ից նրան հեռացնեին, քանի որ այդ համակարգը ինքնին չարաշահումներով է «ապրում»:

Ամեն դեպքում, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Բեյբությանը հարկային ծառայությունում 16 տարի աշխատելու արդյունքում հասցրել է դառնալ միլիոնատեր: Եվ, ահա, սույն նախկին պաշտոնյան, վերջերս նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երեւանի տարածքային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Հիրավի անհասկանալի է, թե միլիոնների կարողություն դիզած մարդու ինչին է պետք երկու կամ երեք հարյուր հազար դրամ աշխատավարձով պետական աշխատանքը: Կամ նախարարության համար որքանո՞վ է պիտանի կոռումպացված չինովնիկի համբավ ունեցած մարդու վերադարձը պետական համակարգ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս