Քիմգործարանում երիտասարդի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի կողմից այսօր` հուվարի 21-ին, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօրի 231 հոդվածի 2-րդ մասի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որը առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:Ինչպես է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր Վանաձորի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22 այմա Դավիթ Ասատրյանի մահվան փաստով: 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Վանաձոր քաղաքի քիմիական գործարանում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն էր հնչել, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել էր: 
Ըստ տեղեկությունների` եղել են նաև վիրավորներ: Ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ-քննչական խմբերը` մարզի ոստիկանապետ Անուբաղ Ղամբարյանի և մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը 22-ամյա Դավիթ Ասատրյանն էր, ով նշված գործարանում աշխատում էր որպես “գազավիկ”: Մահացածի մարմինը պայթյունի հետևանքով մասերի էր բաժանվել: Ոստիկանությունը նաև ճշտել է, որ այլ զոհեր չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները խոչընդոտել են News .am-ի թղթակցի` Էդուարդ Արզումանյանի աշխատանքները, անգամ վնասել են նրա ֆոտոխցիկը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




Լրահոս