
Ռուսաստանն ու Թուրքիան անորոշ ժամանակով սառեցրել են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ բանակցությունները:
Ինչպես հայտնում է Reuters-ը, տարաձայնություններն առաջացել են մասնավորապես ռուսական գազի նոր զեղչերի քննարկման ժամանակ: Անկարան պահանջում է 10,25% զեղչ` տարեկան 28-30 միլիարդ խմ գազ մատակարարելու դեպքում: Իր հերթին Մոսկվան թուրքական կողմից պահանջել է համաձայնել նախագծի մի շարք կարևոր կետերի հետ:
Ինչպես պարզաբանում է Reuters-ը, Ռուսաստանը հուսով է տարեկան 63 միլիարդ խմ հզորությամբ գազատարի 4 ճյուղ կառուցել: Անկարան համաձայն է միայն Թուրքիայի համար անհրաժեշտ ճյուղի կառուցման հետ: