«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախորդ օրը Քանաքեռ-Զեյթունում ամուսիններ Լուսինե եւ Հովհաննես Մխիթարյանների սպանության մեջ կասկածվող տղամարդուն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գամել են անկողնուն: Ավելին՝ նրա աչքերը եւս կապված են:
Հիշեցնենք, որ նշված օրը Լուսինեին եւ Հովհաննեսին գտել էին իրենց ավտոտնակի մոտ՝ սպանված վիճակում: Ավելի ուշ հայտնաբերվել էր ամուսինների սպանողը, որը ինքնասպանության փորձ էր կատարել՝ ոստիկանների ձեռքը չընկնելու համար կրակելով գլխին:
Վերջինիս շտապ տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ վիրահատել: Չի բացառվում, որ տղամարդուն կապկպել են, որ վերջինս փախուստի չդիմի կամ, առհասարակ, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում գտնվող այլ հիվանդների չվնասի:
Նշենք, որ այս օրերին ոստիկանները ԲԿ-ի վերակենդանացման բաժինը հսկում են: