
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն հանդիպեց ավստրիական «Վոլֆսբերգեր»-ին և առավելության հասավ նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գնդակը 14-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը, իսկ գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: