ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով վճարել է 281 մլն 353 հազար դրամի հարկ: Սա անցած տարվա նույն ժամանակահատվածից գրեթե կրկնակի անգամ պակաս է: 2014-ի առաջին կիսամյակում Ծառուկյանին պատկանող այս կոմբինատը վճարել էր 500 մլն 619 հազար դրամի հարկ:
Այս տարվա արդյունքներով «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում 203-րդն է: Իսկ անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Ծառուկյանի այս կոմբինատը խոշոր հարկատուների ցանկում եղել է 121-րդը:
Ի դեպ, ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները, որոնք սկսել են այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, դեռ չեն ավարտել: