
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին նույն հիմարկի աշխատակիցների միջոցով ստացել է հարազատներից իրեն ուղարկված գումարը, որով նույն անձանցից գնել է բջջային հեռախոս և տևական ժամանակ օգտագործել այն:
Կալանավոր Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: