Armenian text to speach

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Ուկրաինայի հետ իրադարձությունների շուրջ Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով հերթական պատժամիջոցներն են կիրառվել, պատժամիջոցների տակ են հայտնվել 11 ֆիզիկական ու 15 իրավաբանական անձինք, որոնց թվում «Իժմաշ» ու «Կալաշնիկով»  կոնցեռները: Բացի այդ, սեկտրալ պատժամիջոցների տակ են հայտնվել մի ամբողջ խումբ կազմակերպություններ ու ընկերություններ,  որոնք կապված են արդեն պատժամիջոցների տակ գտնվող «Ռոսնեֆտի» ու «Վնեշէկոնոմբանկի» սահմանափակումների տակ:

Այդ ընկերությունների թվում են «Ռոսնեֆտը» ու «Անմիջական ներդրումների ռուսական հիմնադրամը», որը կապված է «Վնեշէկոնոմբանկի» և այլ ընկերությունների հետ:

Ֆիզիկական անձնանց ցուցակը համալրել է գործարար Ռոման Ռոտերբերգը, Ուկրաինայի նախկին նախագահ Ալեքսանդր Յանուկովիչի որդին, «Կալաշնիկով» ընկերության թոփ-մենեջերն ու մի շարք այլ գործարարներ, ովքեր կապված են «մեղավոր» ընկերությունների հետ:




Լրահոս