
Երկաթուղայինների օրը` Օգոստոսի 2-ին, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ Օգոստոսի 2-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ հանրապետության բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար:
Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: