«Ժողովուրդ»-ի խմբագրությունը չի դադարում ահազանգեր ստանալ այն մասին, որ հանգստանալու նպատակով Հայաստանից արտերկիր մեկնողները ստիպված են հարեւան Վրաստանից իրականացվող չվերթներից օգտվել, քանի որ այդ դեպքում ավիատոմսերը կրկնակի, եռակի էժան են:
Թբիլիսի օդանավակայանի ավտոկայանատեղին հիշեցնում է «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղին. այստեղ գերակշռում են բացառապես հայկական համարանիշներով ավտոմեքենաները: Հայաստանցիներն իրենց ավտոմեքենաներով գնում են Թբիլիսի, մեքենան թողնում օդանավակայանի ավտոկայանատեղում եւ մեկնում արտերկիր, այնուհետեւ վերադառնալով Թբիլիսի՝ իրենց ավտոմեքենայով գալիս են Հայաստան:
Ինչն է ավիատոմսերի սակագների նման կտրուկ տարբերության պատճառ, այս հարցի պատասխանը դեռ ոչ ոք չի տալիս: