Ալկոհոլ օգտագործելուց հետո ջուրը չմտնել, չլողալ լճի անծանոթ վայրերում. ինչպես Սևանում խուսափել դժբախտ պատահարներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2015 թվականի հունիսի 1-ից հատուկ ջրափրկարար ջոկատն անցել է ուժեղացված ռեժիմով ծառայության: Բացի կենտրոնական կայանից, որտեղ գտնվում  է ջրափրկական ջոկատը, ծառայությունն իրականացվելու է նաև Սևանի ավազանի 3 հանրային լողափերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը:

Նա նշեց, որ կենտրոնական կայանում ծառայությունն իրականացվում է 24 ժամ, իսկ հանրային լողափերում ՝ առավոտյան 9:00-ից մինչև երեկոյան 21:00-ն: Այնուհետև անդրադառնալով նախորդ տարվա համեմատ դժբախտ պատահարների թվերին՝ նշեց՝ նույնն են մնացել, սակայն մի քանի անգամ ավելացել են 911-ին ահազանգերը: Ճզմաչյանի խոսքով, 2013 թվականին Սևանում ջրահեղձվել է 5 հոգի, որից 4-ը սեզոնից դուրս, 2014 թվականին 4 հոգի՝ բոլորն էլ սեզոնի ընթացքում: Իսկ այս տարի գրանցվել է 2 դեպք, որից մեկը սեզոնից դուրս:

«2013 թվականին մեր ջոկատի կողմից փրկվել է 22 հոգի, անցած տարի՝ 26 հոգի, իսկ այս տարի արդեն մեկ ամսում՝ 16 հոգի»,-հավելեց փրկարարը: Վերջինս դժբախտ պատահարներից խուսափելու համար խորհուրդ տվեց ալկոհոլ օգտագործելուց հետո ջուրը չմտնել, չլողալ լճի անծանոթ վայրերում, հնարավորությոն դեպքում լողալ այնտեղ, որտեղ կան փրկարարական կետեր, զննել լողափերում ռելիեֆը, ուշադիր լինել սուր, կտրող, ծակող առարկաներից, լսել փրկարարների ցուցումները, պահպանել անվտանգության կանոնները:




Լրահոս