Ծովինարի ճամբարում երեխաները խորքային հորի ջրի՞ց են թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ հուլիսի 30-ին թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:

ՍԱՊԾ-ից Armlur.am-ը տեղեկանում է, որ ծառայության տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից՝ հիմնականում պահածոյացված, ինչպես նաև ճամբարում օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության:

Armlur.am-ի հետ զրույցում Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը վստահեցրեց, որ գյուղի ջրից երեխաները չէին կարող թունավորվել, քանի որ արդեն ավելի քան 60 տարվա կյանք ունեցող ջրագծերը` մոտ 30 կիլոմետրի հասնող, երկու-երեք ամիսը մեկ ինչպես հարկն է, մաքրվում են. «Գյուղի ջրի հետ երբեք խնդիր չենք ունեցել: Եվ հետո, եթե գյուղի ջրից թունավորվեին երեխաները, գյուղացիների հետ էլ ինչ-որ բան կլիներ: Հնարավոր է` ճամբարի խորքային հորից ջուր խմած լինեն, խնդիրը դրա հետ կապված լինի»,- կարծիք հայտնեց համայնքի ղեկավարը:

Վերջինիս փոխանցմամբ, գյուղի ճամբար Արցախից և հանրապետության տարբեր շրջաններից 300 երեխա է ժամանել, որոնցից 20-ի մոտ է թունավորում եղել: Իսկ նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, նրանց առողջությանն արդեն վտանգ չի սպառնում:




Լրահոս