Քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 268 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 268 հեռախոսազանգ:

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 235-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 33 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 84 հեռախոսազանգ, որոնցից 61-ին լուծում է տրվել, իսկ 23-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:




Լրահոս