ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օգտվում եմ թիվ 71 երթուղուց, որը շատ վատ եւ անկանոն է աշխատում: Ես կարո՞ղ եմ հույս ունենալ, որ գոնե իմ այս բողոքից հետո կկարգավորվի 71 համարի երթուղու աշխատանքը, քանի որ մի անգամ էլ սեպտեմբերին եմ «Ժողովուրդ» օրաթերթով այս հարցը բարձրացրել:                                                            

Մելինե Հարությունյան (30 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թիվ 71 ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղին սպասարկվում է նախատեսված թվաքանակի շարժակազմով եւ ըստ երթուղու չվացուցակի: Քաղաքացու կողմից անհրաժեշտ էր նշել երթուղու անկանոն կամ վատ աշխատանքի վերաբերյալ հիմնավորումը:
Տեղեկացնում ենք, որ «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հանձնարարվել է երթուղում կազմակերպվող ուղեւորափոխադրման աշխատանքները հսկողության տակ վերցնել:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է՝ ինչպես է քաղաքապետարանը կատարում իր ուսումնասիրությունները, որ արդյունքում ամեն ինչ միշտ նորմալ է ստացվում, իսկ քաղաքացիները կրկին երթեւեկում են անմարդկային պայմաններում ու անկանոն չվացուցակով: Քաղաքապետարանի պաշտոնյաներին երբեմն չէր խանգարի իջնել իրենց թանկարժեք մեքենաներից եւ անձամբ երթեւեկել երթուղային տաքսիներով, որպեսզի բոլոր թերությունները զգան իրենց մաշկի վրա:




Լրահոս