ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատանքի բերումով բնակարանս հաճախ եմ թողնում անբնակ. ի՞նչ կարգով են ոստիկանությունում անվտանգություն ապահովում նման բնակարաններում եւ ինչպե՞ս: Որքա՞ն վճարումներ են նախատեսվում. ուզում եմ նախօրոք իմանալ` դա իմ գրպանին հարմար է, թե ոչ:

Գուրգեն Բաղդասարյան (34 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումները պահպանություն են իրականացնում երկկողմանի պայմանագրային հիմունքներով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն կնքված գրավոր պայմանագրի հիման վրա: Ոստիկանական պահպանության սակագների հաշվարկման կարգը, տարեկան ծախսերի նորմատիվները սահմանում է ՀՀ կառավարությունը: Պահպանության ենթակա օբյեկտի ահազանգման համակարգը միացվում է կենտրոնացված պահպանության դիտակետին, տագնապի ազդանշան ստանալուն պես դեպքի վայր է մեկնում հատուկ բռնող խումբը` 3-ից  5 րոպեի ընթացքում: ՊՊԳ վարչության եւ ենթակա ստորաբաժանումների կողմից կենտրոնացված պահպանության կետերի միջոցով  օբյեկտների պահպանության միասնական սակագները հաստատվել են ՀՀ ոստիկանության պետի հրամանով:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վատ չէր լինի, եթե իսկապես ցանկացած ազդանշանի դեպքում ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր մեկնեին 3-5 րոպեների ընթացքում, քանի որ երբեմն ահազանգելու դեպքում մի բան էլ ահազանգողն է իրեն մեղավոր զգում ոստիկանության աշխատակիցներին անհանգստացնելու համար:




Լրահոս