Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբլին այսօր Մոսկվայի բորսայի սակարկությունները կրկին բացել է դոլարի ու եվրոյի հանդեպ նվազմամբ: Շուկան սպասում է գլխավոր տոկոսադրույքի վերաբերյալ Ռուսաստանի բանկի որոշմանը, որը պետք է ընդունվի ուրբաթ օրը Կենտրոնական բանկի տնօրենների հերթական նիստի ժամանակ:

Դոլարը շարունակել է թանկանալ ռուբլու հանդեպ 63 կոպեկով ու կրկին հատել է 60 ռուբլու սահմանը: Եվրոն թանկացել է 84 կոպեկով ու կեսօրին անցել է 66 ռուբլու սահմանը:

Այս տարեսկզբից ԿԲ նվազեցրել է տոկոսադրույքը մի քանի անգամ` ընդհանուր 5,5 տոկոսով:

Շատ վերլուծաբաններ ակնկալում են, որ այս անգամ ԿԲ կնվազեցնի գլխավոր տոկոսադրույքը,  սակայն առավելագույնը 0,5-ով:




Լրահոս