«Ոտքի Հայաստան»-ը մինչև երեկո կսպասի Կառավարության պատասխանին. նրանք փոխում են անհնազանդության ձևերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի Հայաստան» շարժումը մինչև այսօր երեկոյան ժամը 18:00-ը ժամանակ է տվել Կառավարությանը` ներկայացնելու, թե ինչ միջոցներով են պատրաստվում սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացումը, որի վերաբերյալ որոշումը վաղվանից ուժի մեջ է մտնելու: Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ վաղվանից իրենց պահանջները փոխվում են. «Մենք արդեն ոչ թե պահանջելու ենք չեղարկում, այլ երևի նվազեցում, քանի որ վաղվանից ուժի մեջ մտած որոշումը դժվար թե չեղարկեն»:

Սանասարյանի խոսքով` իրենք փոխելու են անհնազանդության ձևերը, սակայն չմանրամասնեց, թե ինչ միջոցների են դիմելու. «Գիտեք, անհնազանդության ձևերը կարող են ամեն օր փոխվել: Մենք միգուցե սկսենք մարդկանց հավաքել, նրանց հետ աշխատենք, որպեսզի սկսկեն վճարումներ չկատարարել: Երեկոյան պարզ կլինի հստակ մեր հետագա քայլերը: Բայց մեր նպատակը մնում է նույնը»:

Նախաձեռնության անդամն ասաց, որ իրենք մասնակցելու են սահմանադրական փոփոխությունների դեմ Ազատության հրապարակում նախատեսված քննարկմանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս