Խարբերդ թաղամասի արտաքին լուսավորության ցանցը կընդլայնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ի թիվս Խարբերդ թաղամասում իրականացվող կենսապահովման տարաբնույթ աշխատանքների, 2015 թվականին շարունակվել է նաև արտաքին լուսավորության ծրագիրը:

Ըստ այդմ, կառուցվել է շուրջ 3 կմ արտաքին լուսավորության ցանց կամ լուսավորվել է 4 փողոց: Այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, սակայն ցանցի ընդլայնման գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ :

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս