Armlur.am-ը շարունակում է ներկայացնել, թե պատգամավորները որտեղ են նախընտրում հանգստանալ: ԱԺ պատգամավոր, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարտուն Գրիգորյանը դեռ չի կողմնորովել, թե որտեղ է հանգիստն անցկացնելու: «Մենք մեր հանձնաժողովի անդամներով նախատեսում ենք աշխատանքային այց Դիլիջան, Շիրակի մարզ: Այնպես էր, մենք դեռ աշխատում ենք»,- ասաց պատգամավորը:
Իսկ թե ֆինանասական առումով մատչելի է Հայաստանում հանգստանալը թե դրսում, Գրիգորյանը դժվարացավ պատասխանել. «Գիտեք, կախված է այն տեղից, որտեղ պատրաստվում ես հանգստանալ: Եվ դա համեմատելով Հայաստանի հետ, ըստ այդմ կերևա»: Մարտուն Գրիգորյանը համամիտ է, որ Հայաստանում հանգիստն անցկացնելը թանկ է. «Այո, ՀՀ-ում որոշակի թանկ է»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: