Հրապարակ. Բագրատյանը մերժել է Զուրաբյանին աշխատանքի ընդունելու Տեր-Պետրոսյանի խնդրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինչ այս պահը ՀԱԿ-ի՝ Հրանտ Բագրատյանին սատարող ուժերը դեռևս ձեռնպահ են մնում այդ մասին հայտարարելուց, չնայած “Հրապարակ”-ի աղբյուրները պնդում են, որ թե՛ “Ազատ դեմոկրատները”, թե՛ Կանաչների կուսակցությունը, ինչպես նաև ՀԺԿ-ն ու “Հանրապետությունը”, այդ թվում և ՀՀՇ-ի մի մասը՝ Երջանիկ Աբգարյանի, Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, սատարելու են նրան: Ինչ վերաբերում է բուն ՀԱԿ-ի պահվածքին, ապա այնտեղ, ինչպես հայտարարել է Զուրաբյանը, քվեաթերթիկներն անվավեր դարձնելու իդեա-ֆիքսն է իշխում: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները, Բագրատյան-Զուրաբյան հարաբերությունները չեն փայլել դեռևս իրենց իշխանություն եղած ժամանակներում:
Ի դեպ, ըստ թերթի աղբյուրների, երբ Բագրատյանն աշխատում էր Պեռնո-Ռիկարի կոնյակի գործարանում, որպես փոխնախագահ- տնօրեն, Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Բագրատյանին, որպեսզի վերջինս աշխատանք չունեցող Լևոն Զուրաբյանին ընդունի որպես մամլո քարտուղար: Բագրատյանը, սակայն, չի կատարել վերջինիս խնդրանքը: Զուրաբյանին օգնության է հասել ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը՝ առաջարկելով Սաբինա Ֆրեյզերին՝ Միջազգային ճգնաժամային խմբի տարածաշրջանային տնօրենին, որպես փորձագետ, Զուրաբյանին ընդունել աշխատանքի:




Լրահոս