
Ադրբեջանցի քաղբանտարկյալ Լեյլա Յունիսի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական contact.az-ը, հայտնել է իրավապաշտպանի փաստաբան Էլչին Գամբարովը: Փաստաբանը տեղեկացրել է, որ հանդիպել է իր պաշտպանյալի հետ և վերջինիս վիճակը վատ է եղել:
«Ստամոքսի կտրուկ ցավեր, անդադար սրտթափոց և որպես հետևանք՝ հաց ուտելու անկարողություն»,- տեղեկացրել է Գամբարովը` նշելով, որ անհրաժեշտ բուժօգնության բացակայությունը թույլ չի տալիս ամբողջությամբ բուժվել:
Այժմ նա լյարդի քայքայման դեմ դեղահաբեր է ընդունում, իսկ դրա համար բժիշկ Կ. Վիտտայի խորհրդով անհրաժեշտ է սնունդ` մասնավորապես մրգեր ու միս ընդունել: