ՀԺ. Փոփոխություններ էթիկայի հանձնաժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աժ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլևս: Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը: Օրենսդրական վերջին փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր ևս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում: Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը: Էթիկայի հանձնաժողովի նոր անդամները այսօր, թերևս կմասնակցեն հանձնաժողովի նիստին, ուր շարունակվում է 83-ի գործի քննությունը: Հանձնաժողովը հատուկ ընթացակարգով, մինչև շաբաթվա վերջ, ամեն օր նիստ է անելու 83 պատգամավորներին լսելու համար: Երեկ հրավիրված 17 պատգամավորներից ոչ ոք չի ներկայացել: Հրավիրվածների թվում էին Արտակ Սարգսյանը (SAՏ-ի Արտակ), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), գեներալ Սեյրան Սարոյանը և այլոք:
Ինչպես “ՀԺ” թղթակցին հայտնել է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանումների համար ներկայանալը տվյալ դեպքում պատգամավորների իրավունքն է, և ոչ թե պարտականությունը: Ստացվում է, որ ծանուցված պատգամավորների երեկվա մասնակցել-չմասնակցելը միայն, հենց էթիկայի հարց էր:




Լրահոս