
Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների՝ երևանցի օլիգարխներն իրենց պատկանող օբյեկտներում աշխատողներին, հատկապես մարզերում գրանցում ունեցողներին, պարտադրում են ժամանակավորապես գրանցվել Երևանում՝ իրենց իսկ ընտրատարածքում: Այսինքն՝ մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու՝ օլիգարխների մրցավազքը: Սա այն ոլորտն է, որտեղ մենաշնորհների փոխարեն կա միայն առողջ մրցակցություն, և յուրաքանչյուր օլիգարխի խնդիրն է հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց “հովանավորի” համար:
Մրցույթում հաղթողը հավանաբար կարժանանա “Հայաստանի լավագույն քրեաօլիգարխ” տիտղոսին: