
Երեկ “Հակահարված Art” խմբի մի բանի երիտասարդներ հերթական ակցիան են իրականացրել ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժանմունքի շրջակայքում: Երիտասարդները պաստառ են փակցնելու հարակից շենքերից մեկի պատին: Եվ հերթական անգամ ակցիան ձախողելու համար ոտքի էր հանվել Կենտրոնի ամբողջ ոստիկանությունը: Դեռ ակցիայից առաջ, մի քանի տասնյակ ոստիկաններ պաշարել են տարածքը, որտեղ գտնվում է նաև “Հժ”-ի խմբագրությունը: Ակցիան “նվիրված էր” ՀՀ-ում ոստիկանության բեսպրեդելին, և դրա ընթացքը ցույց տվեց, որ ոստիկանական բեսպրեդելը Հայաստանում ամուր հենքի վրա է: Ոստիկանների մոբիլիզացված ուժերին հաջողվել է փակցնելուց անմիջապես հետո պոկել պաստառը: Բնականաբար, որևէ օրինական բացատրություն, դրան չի տրվել: