Ըստ “Ժողովոտդ”-ի տեղեկությունների այս պահին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովում ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում պետական գնումների շրջանակներում բացահայտված չարաշահումների, մասնավորապես մանկատների և ծերանոցների գործունեության վերաբերյալ: Խոսքը պետգնումների գործընթացում կազմակերպվող սննդի, գույքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների մասին է: Եվ հանձնաժողովն առաջիկայում կհրապարակի բացահայտված իրավախախտումները: Թերթը նշում է, որ կան ընկերություններ, որոնք մշտապես աշխատել են մրցակցային օրենսդրության խախտումներով, ապա տեղեկացնում, որ մինչ օրս ուսումնասիրվել են ՀՀ ողջ տարածքում գործող մանկատների, ծերանոցների գործունեությունը և 200-ից ավելի մրցութային փաթեթներ:
Ժողովուրդ. Նոր չարաշահումներ մանկապարտեզներում եվ ծերանոցներում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ