Ամռան գալու ու ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ մեր մարմնի քրտնարտադրությունը շատանում է: Իսկ դա նշանակում է, որ հագուստի վրա քրտինքի դեղին հետքեր են առաջանում, որոնց դեմ դժվար է պայքարել անգամ սպիտակեցնող նյութերի օգնությամբ: Եթե քեզ ծանոթ է այս խնդիրը, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հոյակապ միջոցը, որը ձեզ կօգնի հեշտությամբ ազատվել անցանկալի հետքերից:
Ձեզ անհրաժեշտ է
1 թեյի գդալ աման լվանալու հեղուկ
3-4 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ
2 ճաշի գդալ սոդա
Օգտագործման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչներն ու լցրեք անցանկալի հետքերի վրա: Թողեք որոշ ժամանակ, իսկ հետո լվացրեք հագուստը: Արդյունքը քեզ հաստատ կզարմացնի: