
Հայաստանի տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Գեղարքունիքի մարզի Բերդ -Ճամբարակ ավտոճանապարհները, իսկ դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ), Լոռումարզի Տաշիրի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները: Մյուս բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց միայն մինչև 30 նստատեղ ունեցողավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: