
Հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հունվարի 21-ին՝ ժամը 13.00-ին, հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի 3 բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են հունվարի 20-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, քաղաքի Գայի պողոտայում գործող մի խանութից խմորեղեն գնելու և իրենց տանը ուտելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն: