
Տարբեր գնահատականների համաձայն` ուղևորատար գնացքի 4-6 վագոններ են դուրս եկել ռելսներից Բելգրադի մարզում երկաթգծային վթարի արդյունքում:
Ռուսաստանի երկաթգիծ ընկերության տվյալներով` միջադեպը գրանցվել է Պրոխորովկա-Բելինիխինո ճանապարհի «664-րդ » կմ-ի վրա: Այստեղ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը դուրս է եկել ռելսների վրա ու բախվել է մոտեցող գնացքին:
«Մեքենավարը արգելակել է գնացքը, սակայն հեռավորությունը բավարար չի եղել ու բախումից խուսափել չի հաջողվել»,- հայտնել են Ռուսաստանի երկաթգծից: Արդյունքում Մոսկվայից Բելգրադ ընթացող գնացքը բախվել է բեռնատարին: Գնացքի 4 վագոնները դուրս են եկել ռելսերից:
Հստակեցված տեղեկությունների համաձայն` բախումների արդյունքում տուժել է 10 մարդ, նրանցից 3-ը հոսպիտալացվել են: