
Հունվարի 22-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղում այրվում է տուն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.43-ին, մարվել` 04.38-ին: Այրվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 16 տան 2 ննջասենյակները գույքով` մոտ 30 քմ մակերեսով: Փլուզվել են դպրոցի կառուցատարրերը :