Այն, ինչ կատարվում է ՀՀ էներգետիկ համակարգում, բացարձակ անթույլատրելի է. Արշակ Սադոյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն, ինչ կատարվում է ՀՀ էներգետիկ համակարգում բացարձակ անթույլատրելի է: Ես զարմանում եմ՝ ինչպես է մեր նախարարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնում այսպիսի իրավիճակի հետ»,-այսօր Հանրային խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն` անդրադառնալով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական թանկացումներին:

Նա հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներին, թե ինչպես կարող են շուկայական հարաբերությունների այս դարում, ազատ տնտեսության մրցակցության այս դարում սահմանել մենաշնորհային ծառայությունները կարգավորողների համար շահույթի հաշվարկման մի կարգ, որը նրանց ուղղակի ստիպում է ամեն ինչ անել, որպեսզի ոչ արդյունավետ աշխատեն, ինչքան հնարավոր է շատ ծախսեր անեն:

Սադոյանը նաև անդրադարձավ Հայաստանում առկա տարբեր խնդիրներին, ինչպիսին է շահագործվող ատոմակայանը: Նշեց, որ այն արդեն հնացած է, սակայն Հայաստանը, գտնվելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, չի դադարեցնում այն շահագործել:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս