
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղին և գովել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Այս փուլում ավելի լավ է տանել բարդ, բայց վաստակած հաղթանակ, քան հասնել հեշտ առավելության։ Սա լավ փորձություն էր, գոհ եմ արդյունքից և մեր թիմի դինամիկ խաղից։
Մխիթարյանը եզրում ապահովում է անհրաժեշտ արագություն։ Մենք օգտագործեցինք կիսապաշտպանության արագությունը»,- նշել է Տուխելը:
Նշենք, որ «Վոլֆսբերգերի» դեմ խաղում Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։