
Ռուսաստանի Կալինինսկի շրջանային դատարանը կդիտարկի ավելի վաղ ադրբեջանցի ներգաղթյալի հանդեպ հարուցված քրեական գործը, ով հարձակվել է երկու ոստիկանների վրա ու նրանց վիրավորել, հայտնում է Ռոսբալտը` հղում կատարելով Կալինինգրադի դատախազության մամուլի ծառայությանը:
Մարտի 19-ին Վավիլովիխ փողոցի №9 տան դիմաց տղամարդը հարձակվել է երկու իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, ովքեր փորձել են վերջինիս ձերբակալել` հանցագործության մեջ կասկածելու համար:
Ադրբեջանցին ոստիկաններից մեկին ծեծի է ենթարկել բռունցքներում, իսկ երկրորդին դանակահարել է: Դրանից հետո հանցագործը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկանները նրան կանգնեցրել են ծառայողական ատրճանակի օգնությամբ:
Հանցագործ ադրբեջանցին ձերբակալված է: