
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ նստաշրջանում 2022թ. 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք է ընտրվել Պեկինը: Այն հետ է թողել Ղազախստանի Ալմա Աթային։
Պեկինը ստացել է 44 ձայն, Ալմա Աթան` 40։ Չինաստանի մայրաքաղաքը կդառնա առաջին քաղաքը, որն անցկացրած կլինի և ամառային, և ձմեռային խաղեր։