Ինչպե՞ս մեղմել շոգի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա. օգտակար խորհուրդներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ

  • օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
  • մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`

Թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Ջուր՝ ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենաէժան միջոցն է: Ծարավը ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ թթու հատապտուղ գցեք

Կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են

Բնական հյութեր և նեկտարներ՝ ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի  և հոնի հյութերը,

  • չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում

640.1372065692_1875565637

  1. Շոգ եղանակին սննդային թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է`
  • խուսափել արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձու, կաթնամթերք,  կրեմային հրուշակեղեն, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ  և այլն) օգտագործումից, որոնք վաճառվում են այդ նպատակի համար չսահմանված վայրերում՝ բացօթյա պայմաններում և չեն պահվում սառնարանային պայմաններում
  • շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում
  • ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր
  • ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք
  • պատահական վայերից սունկ գնել չի թույլատվում: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
  • սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի աղտոտումից կանխարգելելու նպատակով
  • մրգերը, բանջարեղենը և կանաչեղենը մանրակրկիտ լվանալ:

0dff3d

  1. Ամռան շոգերին անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան
  • անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել:
  1. Շոգ եղանակին մանրէներն ինտենսիվ բազմանում են դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում
  • չլողանալ դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում:
  1. Շոգին ձեռնարկեք միջոցառումներ մարմնի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով՝
  • եթե տանն եք, ապա հաճախ (օրը մի քանի անգամ) ընդունեք զով ցնցուղ, լոգանք կամ սառը ջրով ոտքերի լոգանքներ
  • հաճախ սառը ջրով թրջած սրբիչով շփումներ կատարեք
  • կարելի է մաշկի մակերեսին (ծոծորակին, թևատակերին) դնել սառը կոմպրեսներ, ինչը ևս կիջեցնի մարմնի ջերմաստիճանը:
  1. Շոգ եղանակին ձեռնարկեք միջոցառումներ փակ տարածքներում (բնակելի տների սենյակներ, աշխատասենյակներ) օդի ջերմաստիճանի իջեցման նպատակով`
  • օդի ջերմաստիճանն իջեցրեք օդիորակիչների կիրառմամբ
  • եթե չկան նման սարքեր փակեք արևային կողմի պատուհանները և ծածկեք հաստ վարագույրով
  • օգտագործեք մեխանիկական օդափոխիչներ՝ օդի շարժում ստեղծելու նպատակով
  • գտնվեք բնակարանի ամենահով սենյակում
  • նվազագույնի հասցրեք գազօջախի օգտագործումը, սնունդը պատրաստեք միայն օրվա զով ժամերին
  • նվազագույնի հասցրեք բնակարանում ջերմային էներգիա ճառագայթող էլեկտրական սարքերի օգտագործումը:
  1. Ամռան շոգին վերանայեք վարքագիծը
  • ամենօրյա ֆիզիկական աշխատանքները սահմանափակեք, խուսափեք բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից
  • ֆիզիկական աշխատանքները կատարեք օրվա համեմատաբար զով ժամերին
  • արգելվում է գտնվել չօդափոխվող  կամ վատ օդափոխվող տարածքներում
  • արգելվում է երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
  1. Վերանայեք սննդակարգը և սննդի ընդունման ժամերը`
  • պետք է նվազեցնել սննդակարգի կալորականությունը
  • սննդի ընդունման հաճախականությունը պետք է ավելացնել, իսկ քանակը պակասեցնել
  • սննդի հիմնական ընդունման համար պետք է ընտրվեն օրվա զով ժամերը,
  • ճարպերով հարուստ և դժվարամարս սնունդը հնարավորինս պակասեցնել, օգտագործել միայն անյուղ միս, մսամթերք, ձուկ:
  1. Չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է
  • ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ հատկապես զգայուն են  երեխաները,  ծերերը,  հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները
  • արևային այրվածքից (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արևահարությունից, ֆոտոկոնյուկտիվիտից (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,) ֆոտոալերգիաից խուսափելու նպատակով հնարավորինս սահմանափակել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց՝ հատկապես ժամը00-ից 17.00-ի սահմաններում
  • տեղային ախտահարումները (արևայրուկ և այլն) կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում, ինչի դեպքում պետք է դիմել բժշկական օգնության
  • հնարավորինս քայլել ստվերում
  • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ/և կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:
  1. Շոգ եղանակին զգուշությամբ ընդունեք դեղեր
  • դեղեր ընդունելիս խորհրդակցեք բժշկի հետ՝ արդյոք դրանք բացասաբար չեն անդրադառնում օրգանիզմի  ջրա-աղային հավասարակշռության և ջերմակարգավորման վրա
  • դեղերը պահեք պիտակի վրա նշված ջերմաստիճանային պայմաններում:
  1. Խրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդներ`
  • խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ բուժման, սննդակարգի, հեղուկների օգտագործման չափի, տեսակների և վարքագծի փոփոխման հետ կապված լրացուցիչ նշանակումներ և խորհուրդներ ստանալու նպատակով
  • հաճախ չափեք մարմնի ջերմաստիճանը, արյան զարկերակային ճնշումը
  1. Շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման վտանգը`
  • խիստ սառեցված հեղուկների օգտագործումը ցանկալի չէ
  • պետք է հետևել, որ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա
  • այնտեղ, ուր առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
  1. Շոգ եղանակին միջատների խայթոցներն ավելանում են
  • պատուհաններին տեղադրել հակամոծակային մանրավանդակ ցանցեր
  • ռեպելլենտները, ֆումիգատորները, որոշ բույսեր՝ ռեհան, պոմիդորի թփեր և այլն, ևս պաշտպանում են միջատներից
  • վառ գույների հագուստը, օծանելիքը գրավում են միջատներին
  • բնության գրկում կրել փակ թևերով և ոտքերը փակող հագուստ:




Լրահոս