Երեվան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղեվորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 21-ին, ժամը 05.55-ին, “Զվարթնոց” օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից  ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա   չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները   Երևան-Մոսկվա  չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1983 թ. ծնված Մակար Գ.-ի անձնական զննության ժամանակ, նրա  դրամապանակից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի  1 փամփուշտ: Մակար Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս