
Հասակը զույգ ընտրելիս, թերևս, ամենակարևոր հանգամանքներից է, որին ուշադրություն են դարձնում ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Եվ ընդունված է իդեալական համարել այն զույգերը, որտեղ տղամարդը կնոջից բարձրահասակ է: Սակայն երբ սերն է մարդուն այցելում, նույնիսկ հասակը ոչ մի նշանակություն չի ունենում: Եվ նույնիսկ մոդելային տվյալներ ունեցող կանայք կարող են ընտրել իրենց առավել ցածրահասակ տղամարդու: Այդպիսի օրինակները քիչ չեն նաև աստղային զույգերի մոտ:









