ՍՊԸ-ի տնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հունվարի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Շարուրի փողոցի թիվ 27 շենքից դեպի Շիրակի փողոց ընկած հատվածում “Վոլցվագեն” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Շարուրի փողոցի բնակիչ` 48-ամյա Հասմիկ Մուրադյանին: Վրաերթից հետո, վարորդը ավտոմեքենայով հեռացել է վրաերթի վայրից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը բուժօգնության չի դիմել:
Մինչ Ճանապարհային ոստիկանությունն ու Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները կձեռնարկեին օպերատիվ քննչական գործողություններ` հայտնաբերելու համար վրաերթ կատարած վարորդին ու ավտոմեքենան, ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ` 34-ամյա Հովհաննես Ավանեսյանը և հայտնել, որ անզգուշությամբ վրաերթը ինքն է կատարել` իր կողմից վարած “Վոլցվագեն” մակնիշի 88 AՏ 888 համարանիշի ավտոմեքենայով:
Ֆոտոլրագրողը հայտնում, է, որ Հ. Ավանեսյանը աշխատում է “Հայկ” ՍՊԸ-ում` որպես տնօրեն:




Լրահոս