«Մեր նպատակն է տապալել սահմանադրական հանրաքվեն». քաղաքացիական նախաձեռնությունները միավորվում են սահմանադրական բարեփոխումների դեմ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազատության հրապարակում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր հանրային քննարկում՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների և դրա վերաբերյալ իրենց հետագա քայլերի մասին: Հավաքվածները փոխանակվեցին մտքերով, առաջարկներ արեցին: Նրանց միացավ նաև «Չեք անցկացնելու» նախաձեռնությունը, որը ստեղծվել է տսպալելու սահմանադրական հանրաքվեն: Նախաձեռնության  անդամ Արշակ Մուսախանյանը հավաքվածներից ներկայացրեց իրենց ծրագրերը, հետագա քայլերը և նպատակները:
Նա նշեց, որ իրենք կոնսուլտացիաներ են սկսել քաղաքական ուժերի, ՀՀ-ում գործող դեսպանատների  հետ:

«Մենք արդեն հանդիպում ենք ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ: Առաջիկայում ևս նախատեսվում են նման հանդիպումներ, բայց փակագծերը չեմ ուզում բացել: Մեր նպատակն է տապալել սահմանադրական հանրաքվեն և թույլ չտալ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը»,- ասաց Ա. Մուսախանյանը և հավելեց՝ առաջիկայում նախատեսում են նաև մարզային իրազեկումներ և հանդիպումներ:

IMG_4578

IMG_4582




Լրահոս