Սովորաբար ինչպես է ընթանում քաղաքական բանավեճը Հայաստանում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երկու հոգի ինչ-որ մի տեղ բանավիճում են: Մեկն ասում է՝ «Մամուլի շենքի մոտ կանգնած է սպիտակ «Նիվա», մյուսն ասում է՝ «Ոչ, այնտեղ կանգնած է սև «Մերսեդես»: Առաջինն առաջարկում է՝ «Գնանք, մոտենանք պատուհանին և կտեսնենք՝ մեզանից ով է ճիշտ»: Երկրորդը, թե՝ «Ես կարիք չունեմ մոտենալու պատուհանին, որովհետև ես վստահ եմ, որ իրավացի եմ, և այլ կերպ չի կարող լինել»:

Հայաստանում քաղաքական բանավեճը սովորաբար ընթանում է այս մակարդակով: Օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների մասին: «Ես չեմ ուզում կարդալ և քննարկել նախագծի նախնական տարբերակը, որովհետև այդ նախագծով Սերժ Սարգսյանը մտադիր է դառնալ…»: Պաշտոնը և դրա ենթադրվող «զորությունը» կախված է «չկարդացողների» և «չքննարկողների» երևակայությունից: Հիրավի, եթե ես տեքստը «սկզբունքորեն» չեմ կարդում, ապա կարող եմ ենթադրել ցանկացած բան, օրինակ՝ որ նոր Սահմանադրությամբ ամենակարևոր պաշտոնն է լինելու Շախմատի ֆեդերացիայի նախագահը, և նախատեսվում է, որ երկիրը կառավարվելու է Շախմատի տնից:

Հրապարակված տեքստն ընդամենը 52 համակարգչային էջ է, և չեմ կարծում, որ որևէ մեկի առողջությանը կվնասի դա կարդալը: Գուցե դրանից հետո քննադատությունն ավելի՞ համոզիչ կլինի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս