Հանգիստն ըստ պատշաճի անցկացնելու նպատակով ԱԳՆ-ն խնդրում է ծանոթանալ հետևյալ խորհուրդներին.
ա/ Ստուգե´ք` արդյոք Ձեզ մոտ եղած դեղամիջոցները թույլատրված են Վրաստանում, որովհետև մի շարք դեղամիջոցներ հատուկ թույլտվության կարիք ունեն և դրանք Վրաստանի տարածք ապօրինի հասցնելը նախատեսում է օրենքով սահմանված պատիժ:
բ/ Սեփական ավտոմեքենաներով հանգստի մեկնողներին խնդրում ենք խստորեն պահպանել երթևեկության կանոնները, մեքենա չվարել ալկոհոլ օգտագործած վիճակում, մեքենան վարել տվյալ հատվածում սահմանված արագության սահմաններում, ամրագոտիները կապած, ղեկին չխոսել հեռախոսով և այլն։