Օգոստոսի 1-ին` ժամը 07.55-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Սևան քաղաքի «Աղաբեկ» կոչվող ռեստորանի մոտակայքում մեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի (շարժական գազալցակայան) 13 LU 397 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Գ.) Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան 62-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Իսկ shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ ավտոմեքենան բարձված է եղել գազի լիցքավորման բալոններով և, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել: Ականատեսները ֆոտոլրագրողի հետ զրույցում նշում էին, որ վթարի պատճառը եղել է այդ պահին ճանապարհով անցնող 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունները և եթե վարորդը ճիշտ չկողմորոշվեր` հնարավոր է, որ բախվեր կովերին և հարվածեր մի քանի ավտոմեքենաների, սակայն նրա ճիշտ գործողությունների արդյունքում վթարը ողբերգական ավարտ չի ունեցել:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: