
Այսօրվանից ուժի մեջ է մտնում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, ըստ որի` հոսանքը կթանկանա 7 դրամով:
Բաղրամյան պողոտայում երկար տևած պայքարի արդյունքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ են անցկացնելու, և մինչ աուդիտի ավարտը Կառավարությունը կսուբսիդավորի: Բայց մի բան հստակ չէ` ինչ միջոցներով է Կառավարությունը սուբսիդավորելու 7 դրամ թանկացումը: Հանրապետության հրապարակում «Ոտքի´ Հայաստան» շարժման անդամները ևս այս հարցն են բարձրաձայնում` ինչ միջոցներով կամ ում հաշվին են պատրաստվում սուբսիդավորել:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ ակտիվիստներից մեկի գրավոր հարցմանն ի պատասխան նշել էր, որ դեռևս հստակ որոշում չկա սուբսիդավորման միջոցների մասին: