Արամ Հարությունյանը չի շարունակի պայքարը նախագահական ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու, “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար, Արամ Հարությունյանը պատրաստվում է փետրվարի 8-ին հանել իր թեկնածությունը և այդ նպատակով մեկ օր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև հացադուլի դուրս գա։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց նա՝ վստահեցնելով, որ այլևս ոչինչ իրեն հետ չի պահի այս քայլից։ “Իմ առաքելությունը այն է, որ ես ուզում եմ որպես ՀՀ քաղաքացի ասել իմ խոսքը, ես ուզում եմ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը քվեաթերթիկում մենակ մնա”,- ասաց նա և կոչ արեց բոլոր թեկնածուներին հանել իրենց թեկնածությունը, քանի որ ով Սերժ Սարգսյանի հետ մնաց ցուցակում, նա կլեգիտիմացնի ընտրությունները։
Արամ Հարությունյանի խոսքով, ընտրարշավի առաջին օրն ակնհայտ դարձավ, թե ինչ սցենարով է գնալու նախագահական ընտրությունները: Ըստ նրա՝ անիմաստ է ծրագրային մրցակցությունը։ “Հրանտ Բագրատյանը և իշխանությունները ծրագրային ի՞նչ դրույթով պիտի մրցեն”,- ասաց նա՝ նշելով, որ նրանք, ովքեր կհանեն թեկնածություները, կնշանակի անկախ թեկնածուներ են:
Վերջինիս կարծիքով Սերժ Սարգսյանն արդեն պարտվել է։ “Նա պարտվել է ԱՎԾ-ի տվյալներով։ Այն արտագաղթողները, որոնք արդեն ինքնաթիռի տոմս են առել, դա է իրենց քվեաթերթիկն է՝ հօգուտ Սերժ Սարգսյանի”,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ “ինչքան ուզում է սարերի քամին փչի, ինչքան ուզում է Հայրիկյանը ասի իր ասելիքը, միևնույնն է, չեն հաղթի”։
  
tert .am




Լրահոս