Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը ցանկանում է, որ ակումբը Դավիդ դե Խեային թույլ տա տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
AS-ի տվյալներով, հոլանդացին չի ցանկանում ֆուտբոլիստին առանց իր կամքի պահել Մանչեսթերում և ակումբի ղեկավարությանը խնդրել է վերականգնել բանակցությունները «Ռեալ»-ի հետ և Դե Խեային վաճառել որքան հնարավոր է շուտ:
Նաև նշվում է, որ «Մյու»-ի ղեկավարության ոչ բոլոր անդամներն են համաձայն Գալի որոշման հետ: