
Մեքսիկայի Չետումալ քաղաքի բանտերից մեկի խցերի զննման ընթացքում ոստիկանները կոկորդիլոս են գտել, որին կալանավորները պահում էին որպես սովորական ընտանի կենդանի: Դա կալանավորների խցերից գտնված կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչը չէ. նրանք նաեւ կռվեցնելու համար 28 աքաղաղ են պահել: Իրավապահներն ազատ են արձակել վտանգավոր սողունին, եւ այժմ ճշտում են, թե այն ինչպես է հայտնվել բանտախցում: Ոստիկանները երբեք չէին մտածել, որ զենքի եւ թմրանյութի փոխարեն կոկորդիլոս եւ թռչուններ կգտնեն: