«Նաիրիտ» գործարանի 2400 աշխատակիցներից աշխատավարձեր են ստացել մոտ 1800-ը: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է գործարանի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանից: Մնացած աշխատակիցներն իրենց աշխատավարձերը կստանան երկուշաբթի օրը` օգոստոսի 3-ին:
Նշենք, որ նաիրիտցիները հինգշաբթի օրը բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության մոտ` պահանջելով կատարել իրենց խոստումը և վճարել աշխատավարձերը, քանի որ նրանց խոստացել էին մինչև հուլիսի վերջ ամբողջությամբ վճարել աշխատավարձի պարտքը: