Օգնության ձեռք գյումրեցի անօթևան ընտանիքներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կալիֆորնիայի “Փարոս” հիմնադրամը “Փարոս հարյուր հանուն հարյուրի” ծրագրի շրջանակներում, Նյու Յորքից “Դադուրյան” հիմնադրամի օժանդակությամբ օրերս “Շիրակ կենտրոնի” համագործակցությամբ իրականացրեց “Գյումրու ձմեռ” բարեգործական ծրագիրը: Գյումրու վագոն-տնակներում և կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայամններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30խմ և 350 անչափահա երեխաների ու պատանիներիև ձմեռային կոշիկներ ու վերարկուներ:
“Շիրակ կենտրոնը” “Փարոս” և “Դադուրյան” հիմնադրամներին գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների անունից իր երախտագիտությունն է հայտնում -20-27օ ցրտի պայմաններում վաղուց շարքից դուրս եկած տնակներում բնակվող ընտանիքներին վառելափայտով, կոշիկներով և վերարկուներով օժանդակելու համար:
Գյումրու տնակային ավաններում իրականացրած բարեգործական ծրագրի առաջին օրվա մասին պատմող, “Շիրակ կենտրոն”-ի կողմից պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:




Լրահոս