
Լատինական Ամերիկայի խորհրդարանը հունիսի 31-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Պանամայում հիմնադրված մարմնի կողմից ընդունված բանաձևը Թուրքիայի կողմից իրականացված հանցագործությունը որակում է որպես հանցագործություն` ընդդեմ մարդկության:
«Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունվել է միաձայն, դեմ է արտահայտվել միայն մեկը։ Ուրուգվայնն առաջինն էր, որ 50 տարի առաջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և այժմ էլ աջակցում է այդ դիրքորոշմանը»,- որոշման ճանաչումից հետո գրել է Մոնտեվիդեոյի պատգամավոր Ալֆրեդո Աստին:
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն հուլիսի 24-ին վավերացրել է օրենք, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր: